▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել

Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more