Պալմիրա, Սիրիա
«Օազիս՝ Սիրիական անապատում»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն՝ այս արամեական քաղաքը գոյություն է ունեցել մ.թ.ա. երկրորդ հազարամյակից ի վեր և համարվել է այն ժամանակների առաջադեմ ճարտարապետական կառույցներից մեկը։ Ցավոք սրտի, այսօր Պալմիրան ամբողջովին ավերվել է ավազակների կողմից։
Հայերի ցեղասպանության թանգարան, Սիրիա
Դեյր-էզ-Զորի (Դերձոր) հուշարձանը, որը կառուցվել է 1915-1923 թթ. 1,5 մլն զոհերի հիշատակին, դարձել է շատ զբոսաշրջիկների ամենամյա այցելության կենտրոն։ Կոմպլեքսի մեջ մտնում էին եկեղեցին, թանգարանը և Հավերժական կրակը։ 2014 թ. կոմպլեքսը ավերվեց Իրանի և Լևանտի իսլամական պետության ուժերի կողմից։
Այս ամրոցը կանգուն էր շուրջ 4000 տարի՝ դառնալով Հռոմեական, Մոնղոլական և Օսմանական կայսրութունների ժամանակաշրջանների վկան։ 16-րդ դարից ի վեր ընդհանրապես փոփոխություններ չկրելով՝ համաշխարհային այս ժառանգությունը հայտնի էր ոչ միայն Սիրիայում, այլ ողջ աշխարհում։ Վերջին ռազմական գործողությունների ժամանակ բերդն օգտագործվում էր որպես ռազմական բազա և մեծամասամբ ավերվել է։
Հալեպի շուկա, Սիրիա
Հին քաղաքի շուկաները միշտ հայտնի են եղել իրենց մթերային ապրանքներով, գործվածքներով և աքսեսուարներով, որոնք ներկայացնում էին տեղի վաճառականները։ Սակայն այս հին շուկայական անցումները կատաղի մարտերի զոհ դառնալով՝ մեծամասամբ ավերվեցին։
Դեյր-էզ-Զորի կամուրջ, Սիրիա
Այս ֆրանսիական հետիոտնային կամուրջը ծառայել է նաև որպես դիտորդական հրապարակ, որից տեսարան էր բացվում դեպի Եփրատ գետ։ Մարտերի ընթացքում կամուրջը այրվել է։
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ