▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբան Գարիկ Գալիկյանը պարզաբանել է, թե ինչու է իրեն թույլ տվել «արգանդդ չորանա» արտահայտությունը

 

Blognews.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 11. 10. 2016թ. որոշմամբ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ ՝ «ATV» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ հաղորդման մասնակցի հասցեին հրապարակայնորեն «արգանդդ չորանա» արտահայտությունն անելու համար:  Հիշեցնենք, որ սա արդեն թվով երկրորդ վարույթն է, որը փաստաբանի նկատմամբ հարուցվում է «Կիսաբաց լուսամուտներ»-ում նրա արտահայտած տեսակետների ու դիրքորոշման պատճառով: Առաջին վարույթը հարուցվել էր այս տարվա փետրվարին, երբ «Դալարիկի Ժուժուն» հաղորդման եթերում Գալիկյանը  էմոցիոնալ էր արտահայտվել  հյուրի հասցեին և քննադատել նրա՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման փաստը: Եվ ահա մի քանի ամիս անց, ու կրկին «Կիսաբաց լուսամուտների» տաղավարում արված արտահայտության հիման վրա փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվում է  կարգապահական վարույթ, ինչը կրկին վերածվեց հասարակական լայն քննարկման թեմայի:

Գարիկ Գալիկյանն իր հերթին կայքի հետ զրույցում մասնավորապես նշել է.

«Հաղորդման շրջանակում ես հանդես եմ գալիս նախ՝ որպես հայ մարդ, և միայն հետո՝ որպես փաստաբան: Այն, որ փաստաբանը ևս մարդ է, ունի էմոցիաներ ու պահի ազդեցության տակ կարող է արտահայտել իր կարծիքը, կարծում եմ, նորմալ է: Բոլորս էլ մարդ ենք՝ մեր զգացմունքային կողմերով հանդերձ, ու երբ ես լսում եմ, որ հայ կինը վեց երեխա է ունեցել, հետո լքել նրանց, մատնել սովի ու տանջանքների, ես չեմ կարող չարտահայտվել...

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more