▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է ռուսական կործանված օդանավում ազգությամբ հայ ուղեւորի ինքնությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ  Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող կործանված ռուսական օդանավի ուղեւորների ցուցակում Հայաստանի քաղաքացիներ չկան, իսկ ինչ վերաբերվում է ազգությամբ հայերին, ապա դեռ ճշտում են:

Yerkir.am-ը   գրում է, որ կայքին հաջողվել է պարզել, որ կործանված օդանավի ուղևորներից ազգությամբ հայ է 40-ամյա Լեոնիդ Մնացականովը: Նա ՌԴ քաղաքացիություն ունի, երկար տարիներ է, ինչ բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Կայքի հետ զրույցում Մնացականովի մտերիմներից  Մարիա Ղուկասյանը հայտնել է, որ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից:

Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ Լեոնիդը մահացա՞ծ է, թե՞ ոչ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more