▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եքա Արցախը վարի տված երկրի ԱԽՔ-ն գնում էր, Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին էր մասնակցում»․ Էդմոն Մարուքյան

Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում խոսելով Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է․ «Եքա Արցախը, ամենահայկական հողը վարի տված երկրի ԱԽՔ-ն գնում էր Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին էր մասնակցում։ Եղբա՛յր, քո հայրենիքը, քո երկիրը վերականգնիր, քո տունը, որտեղ ծնվել ես, թուրքերը վեկալել, հիմա պղծում են։ Լավ, գիշերը ո՞նց ա քնում»։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը հունիսին Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցում էր Ուկրաինայի վերականգման համաժողովին։

***

Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում խոսելով ԱԺ վերջին օրերի զարգացումների, մասնավորապես Էդգար Ղազարյանի հայտարարության ու ՔՊ-ականների արձագանքների մասին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է․ «Էդգարը հազար բան կարա անի, որ հետը համաձայն չլինենք, բայց որ ինքը ունի ինստիտուցիոնալ հիշողություն ու կարողանում է դրանով դասավորել միտքն ու սուր խոսել, դա, բնականաբար, ՔՊ-ին հունից հանում է․․․ Չգիտեմ՝ ինչու, ընդդիմությունը ՔՊ-ի հետ բան է պայմանավորվել ու պրոբլեմը սկսել է այստեղից, այնինչ, նրանց հետ չի կարելի որևէ բան պայմանավորվել։ Հիմա, քանի որ պայմանավորվել են՝ եկեք բարեկիրթ լինենք, խայծը կերել են ու Էդգար Ղազարյանի մի ելույթ, որտեղ ասում է «սրիկայաբար», դարձավ քննարկման թեմա»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more