▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի է... 10 հազար եվրոյանոց հեծանիվ քշող Արսեն Լամբորջինի, մարդիկ 21-րդ դարում Հայաստանում սովից մահանում են ...

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սարսափելի է...
Նիկոլ, սա ի՞նչ է...»։

Պատմաբան Արեգ Սավգուլյանն էլ գրել է. «10 հազար եվրոյանոց հեծանիվ քշող Արսեն Լամբորջինի, որտե՞ղ են քո սոցիալական ծառայությունները, որտեղ ես դու անձամբ, գետնից կտրված ճախրում ես և երազում նոր գերթանկարժեք խաղալիքների մասին, երբ մարդիկ 21-րդ դարում Հայաստանում սովից մահանում են։
Արմավիրում ծայրահեղ թշվառության և աղքատության մեջ հայտնված հայրն ու որդին հիշեցրեցին Հայոց Ցեղասպանության պատմական լուսանկարներում և ֆաշիստական գետտոներում ապրող սովալլուկ պատկերները։
Ասում ե՞ս Աշխատանքի և բարեկեցությա՞ն, թե՞ Թշվառության և սովի նախարարությո՞ւն...»։

Կարդացեք նաև՝  փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմավիրի մարզում ունենք սովամահ լինող ՀՀ քաղաքացիներ (տեսանյութը համացանցում կա)։
Սա 2,5 մլն ՀՀ քաղաքացու պուպուշ լավ հարևան հասնող սիրող ուշադիր լինելու միֆի փլուզումն է, սա ՀՀ պետական կառույցների «գերազանց» աշխատանքի չթալանչի լինելու պատկերն է, սա այն Հայաստանն է, որը այսօր դարձվում է նորմալ։
Այս դեպքը ոչ թե հսկայական տարածքով պետությունում է տեղի ունեցել՝ մեծաքանակ բնակչությամբ, այլ մի պստիկ երկրում, որ ծայրից ծայր 8 ժամում հասնում ես, որտեղ բնակվում է 2,5 մլն մարդ, ովքեր շատ հպարտ են, որ հայ են ու ՀՀ քաղաքացի։
Չգիտեմ։ Ավել բան չկա ասելու։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, հուսամ՝ ձեզ հասել է ինֆորմացիան։
ՀՀ գլխավոր դատախազություն, հուսամ՝ պատասխանատու պետական կառույցների վարքը կքննվի՝ պատշաճ գնահատական տալու նրանց հանցավոր անգործությանը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more