|
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում ոչ մարտական պայմաններում այսքան զոհերի մեղավորները կրկին հայաստանյան կրթական և մշակութային քաղաքականության պատասխանատուներն են․ սկսած 1991 թվականից ցայսօր։ Նրանք, ովքեր ղեկավարեցին կրթական և մշակութային քաղաքականությունը։ Նրա՛նց խղճին է այսքան արյունը, այսքան մահը։ Նրանք պետք է Հանրապետության հրապարակում գլխիկոր մի շարքով կանգնեն, ու խոստովանեն, ասելով՝ Դինա Գրիգորյանը ճիշտ էր, մենք՝ սխալ։ Որովհետև, իրե՛նք ծնեցին, սնեցին երևույթը․ իրե՛նք իրենց հակահայ մշակութային քաղաքականությամբ, եթերով, ամեն կերպ ապականեցին հայի միտքն ու հոգին։ Այս մարդկանց բոլորի ընտանիքներին պետք է ի ցույց դնել իրենց իսկ երկնած «Կիսաբաց լուսամուտներում», թող հայ հանրությունը ճանաչի, թե ովքեր են մեղավոր մեր այսօրվա դժգույն իրականության մեջ։ Հա․ ասեմ, որ այդ մեղավորների մեջ շատերին կնույնականացնեք, հանձինս այսօրվա «փրկիչների»։ «Փրկիչներ», որոնք հային ուզում են «փրկել» հենց իրենց ստեղծած հրեշից։ |
Նրանք պետք է խոստովանեն, ասելով՝ Դինա Գրիգորյանը ճիշտ էր, մենք՝ սխալ․․․
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


