▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառք տիրոջը, որ ռուսական մեդիայի աչքից վրիպել է իմ՝ ինքնաթիռի մոտ նկարված հին նկարը

 

 

 

 

 

 

Ուրեմն այս լուսանկարը մի քանի օր շարունակ ռուսական հեռուստատեսությունները՝ «РЕН ТВ»-ն, «России 1»-ն, «России 24»-ը, «НТВ»-ը, Ռուսաստանի առաջին ալիքը և մի շարք հեղինակավոր կայքեր, անընդհատ տարածում էին, նշելով, որ սա մահացած ամուսինների նկարն է:

Պարզվում է, որ նկարն ամենևին կապ չունի տեղի ունեցած միջադեպի հետ: Նկարի աղջիկը իր ВК-ի էջում գրառում է արել ասելով, որ մեզ համար պետք չի սգալ, քանի որ մենք ողջ ենք: Նկարը մի քանի շաբաթ առաջ արված նկար է, իսկ ամուսինները այդ չվերթով չեն մեկնել: 

Այս մարդիկ մի քանի անգամ դիմել են բոլոր լրատվականներին ու պնդրել հեռացնել նկարը, սակայն դեռ չեն արձագանքում: 

Հետաքրքիր է ինչքան են դեռ շարունակելու էս մարդկանց նկարների կողքը մոմեր շարել ու սգալ: Ուշադիր պետք է լինել, նման դեպքերից խուսափելու համար:Այս օրերին թվիթերում հաճախակի էին հանդիպում օգտատերեր, ովքեր հին լուսանկարներ էին տարածում և գրում թե դրանք A321-ի ուղևորներ են եղել:

Ու ընդհանրապես, նման օրերին, սոցիալական ցանցերում օնլայն աղոթքների ու այսպես ասած սգալու մրցավազք է սկսվում. ով զոհվածների նոր տեսանյութ կամ նկար կգտնի, ով ավելի շուտ կհրապարակի մահացածներից ինչ որ մեկի թվիթերյան ֆեյսբուքյան կամ այլ սոցկայքի հաշիվը և այլն: Սա բնական երևույթ է, սակայն լրատվական կայքերն էլ չպետք է շտապեն հրապարակվել ամեն ինքնաթիռի մոտ կանգնածի նկարը:

 Փառք տիրոջը, որ ռուսական մեդիայի աչքից վրիպել է իմ՝ ինքնաթիռի մոտ նկարված հին նկարը:

Ռուբեն Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more