▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարետ Ավինյանը չի հասցնի դառնալ քաղաքապետ»

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարետ Ավինյանը չի հասցնի դառնալ քաղաքապետ:
Քիչ առաջ բերման է ենթարկվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ով Առողջապահության փոխնախարար էր` Արսեն Թորոսյանի օրոք:
Առավոտյան ԱԱԾ-ն խուզարկել էր նրա աշխատասենյակը։ Ոստիկանների ուղեկցությամբ նույն ժամին ամոթալի տեսարան շոու անելով՝ բերման են ենթարկել ԹԱԿ ՊՈԱԿ վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա
Միքայելյանին և ուշադրություն` Առողջապահության նախարարի թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդական Լուսինե Եղիազարյանին:
Աղբյուրներս հայտնում են մի քանի խոշոր պաշտոնյաների հնարավոր ձերբակալման մասին` այդ թվում Արսեն Թորոսյանի:
Հնարավոր ձերբակալությունների օպերացիան կորոնայի ծախսերի մսխումների շրջանակում քննվող քրգործի շրջանակում է արվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more