▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապս չէր խոսում Ցեղասպանության դաժան մանրամասներից, թեև աչքերի խորքում ջարդի սարսափը միշտ կար

 

«Շատերի նման, պապս էլ իր մեծ ընտանիքի միակ փրկված զավակն էր: Որբանոցում, արտաքին տվյալներից դատելով, գրանցում են որպես 1908թ.-ի ծնված: Ճակատագրի բերումով հայտնվում է Թիֆլիսում, որտեղ էլ Գեորգի Խարաձե անունով մի վրացի նրան իր տուն է տանում՝ որպես ծառա: Համեստ, խելացի փոքրիկին այս ընտանիքը մեծ ջերմությամբ է ընդունում: Խարաձեի մայրն ու քույրը նպաստում են, որ պապս հայերեն սովորի: Անգամ փաստաթղթերում, հայրանվան դիմաց գրանցում են «Գեորգիի», թեև պապիս հայրը Կնյազն էր, մայրը` Ֆիդանը: Հետագայում, բարձրագույն կրթություն ստանալուց հետո, վերադառնում է Հայաստան, ամուսնանում արմատներով իր համագյուղացի Խանում Գրիգորյանի հետ, բնակություն հաստատում Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում, որտեղ էլ մեծացնում է իր հինգ երեխային՝ 3 տղա և 2 աղջիկ: 1936թ.-ից նշանակվում է աշխատանքի անտառտնտեսությունում:
Պապս չէր սիրում իր կիսատ մանկության, ջարդերի ու հարազատների կորստի մասին խոսել:Հասկանալի էր, որ սովետական հասարակության մեջ ապրող մարդը զգուշանում էր իր զավակաների համար. արգելված թեմաների ցանկը մեծ էր… Երբ հարցեր էինք տալիս` հուզվում էր. «Հարկավոր չի, քեզ մատաղ…»: Սա էր միակ պատասխանը, որ տարիներ շարունակ լսում էինք: Նա մեզ զերծ էր պահում դաժան մանրամասներից, թեև աչքերի խորքում ջարդի սարսափը միշտ կար… Կյանքը նրան չէր չարացրել: Պապս անչափ բարի, պարզ ու հյուրասեր մարդ էր: Երազում էր Տարոն աշխարհի, Բինգյոլի ու Մշո Սբ Կարապետ վանքի մասին: Նրա հիշողության մեջ միշտ թարմ էին մանուկ օրերի լուսավոր ու քաղցր պատկերները՝ թե ինչպես էր մայրը ձեռքից բռնած վանք ուխտի տանում` հիվանդ աչքը բժշկելու, թե ինքը երկարակյաց է, քանի որ. «Բինգյոլա ջրերն է խմել…»: Ապրելով հայրենիքում՝ նա միևնունն է երազում էր իր Էրգրի մասին, կարոտում իր հայրենի գյուղը: Կյանքի մայրամուտին նա հավատում էր, թե կտեսնի իր ծննդավայրը, վերջապես կհագեցնի իր կարոտն ու հանգիստ կհեռանա այս աշխարհից: «Ամեն մարդ պետք է մեռնի էնտեղ, որտեղ ծնվել է…»,- համոզված էր նա: Իմ պապն անավարտ կռիվ ուներ իր մեջ»:

Միհրան Գալստյանի պատմությունը

1908 թ., Տարոն

Միհրան Գալստյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Նա իր մեծ ընտանիքի միակ փրկված զավակն էր: Որբանոցում, արտաքին տվյալներից դատելով, գրանցում են որպես 1908թ.-ի ծնված: Ճակատագրի բերումով հայտնվում է Թիֆլիսում, որտեղ էլ Գեորգի Խարաձե անունով մի վրացի նրան իր տուն է տանում՝ որպես ծառա:

«Շատերի նման, պապս էլ իր մեծ ընտանիքի միակ փրկված զավակն էր: Որբանոցում, արտաքին տվյալներից դատելով, գրանցում են որպես 1908թ.-ի ծնված: Ճակատագրի բերումով հայտնվում է Թիֆլիսում, որտեղ էլ Գեորգի Խարաձե անունով մի վրացի նրան իր տուն է տանում՝ որպես ծառա: Համեստ, խելացի փոքրիկին այս ընտանիքը մեծ ջերմությամբ է ընդունում: Խարաձեի մայրն ու քույրը նպաստում են, որ պապս հայերեն սովորի: Անգամ փաստաթղթերում, հայրանվան դիմաց գրանցում են «Գեորգիի», թեև պապիս հայրը Կնյազն էր, մայրը` Ֆիդանը: Հետագայում, բարձրագույն կրթություն ստանալուց հետո, վերադառնում է Հայաստան, ամուսնանում արմատներով իր համագյուղացի Խանում Գրիգորյանի հետ, բնակություն հաստատում Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում, որտեղ էլ մեծացնում է իր հինգ երեխային՝ 3 տղա և 2 աղջիկ: 1936թ.-ից նշանակվում է աշխատանքի անտառտնտեսությունում:

Պապս չէր սիրում իր կիսատ մանկության, ջարդերի ու հարազատների կորստի մասին խոսել:Հասկանալի էր, որ սովետական հասարակության մեջ ապրող մարդը զգուշանում էր իր զավակաների համար. արգելված թեմաների ցանկը մեծ էր… Երբ հարցեր էինք տալիս` հուզվում էր. «Հարկավոր չի, քեզ մատաղ…»: Սա էր միակ պատասխանը, որ տարիներ շարունակ լսում էինք: Նա մեզ զերծ էր պահում դաժան մանրամասներից, թեև աչքերի խորքում ջարդի սարսափը միշտ կար… Կյանքը նրան չէր չարացրել:

Պապս անչափ բարի, պարզ ու հյուրասեր մարդ էր: Երազում էր Տարոն աշխարհի, Բինգյոլի ու Մշո Սբ Կարապետ վանքի մասին: Նրա հիշողության մեջ միշտ թարմ էին մանուկ օրերի լուսավոր ու քաղցր պատկերները՝ թե ինչպես էր մայրը ձեռքից բռնած վանք ուխտի տանում` հիվանդ աչքը բժշկելու, թե ինքը երկարակյաց է, քանի որ. «Բինգյոլա ջրերն է խմել…»: Ապրելով հայրենիքում՝ նա միևնունն է երազում էր իր Էրգրի մասին, կարոտում իր հայրենի գյուղը: Կյանքի մայրամուտին նա հավատում էր, թե կտեսնի իր ծննդավայրը, վերջապես կհագեցնի իր կարոտն ու հանգիստ կհեռանա այս աշխարհից: «Ամեն մարդ պետք է մեռնի էնտեղ, որտեղ ծնվել է…»,- համոզված էր նա: Իմ պապն անավարտ կռիվ ուներ իր մեջ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more