▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյանին ընդունելու համար Տեր Արամը նկատողություն չի ստացել»․ Մուշե քահանա Վահանյան

Տեր Մուշե քահանա Վահանյանի պարզաբանումը Տեր Արամ քահանայի անվան շուրջ տարածվող լուրերի մասին հրապարակվել է «Հայ Եկեղեցու նորություններ» ֆեյսբուքյան էջում․ «Համացանցում որոշ շրջանակներ ջանքեր չեն խնայում համոզելու մարդկանց, որ Տ. Արամ քահանա Ասատրյանի նկատմամբ հալածանքներ են իրականացվում, ու փորձ է կատարվում այս ամենը կապել այն հանգամանքի հետ, թե իբր պատճառը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Սուրբ Հովհաննավանքում ընդունելությունն է։
Իրականում այս ընդունելությունը տեղի է ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդի գիտությամբ։ Տ. Արամ քահանա Ասատրյանը ՀՀ վարչապետի տիկնոջը Հովհաննավանքում հյուրընկալել է
2024 թ․ մայիսին, իսկ դրանից հետո որևէ գրավոր կամ բանավոր նկատողություն չի ստացել։
Նման այցելություններ տիկին Աննա Հակոբյանն ունեցել է նաև այլ վանքերում և եկեղեցիներում։ Օրինակ՝
Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանը (22.08.2022 թ․, Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի)։
Տ․ Թադե քահանա Թախմազյանը (23.08.2022 թ․, Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի)։
Տ․ Մխիթար քահանա Ահարոնյանը (23.08.2022 թ․, Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի)։
Ինչպես Հովհաննավանքում, այնպես էլ նշված օրինակներում հոգևորականները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել, որովհետև եկեղեցի այցելող յուրաքանչյուր անձի ընդունելը հոգևորականների հովվական ծառայության մի մասն է կազմում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more