▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. 12 զոհերից 11-ը մարզական մանկական թիմի երեխաներ են

Երեկ` դեկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Տյումեն-Խանտի Մանսիյսկ ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Իրար են բախվել ակրոբատիկայի մանկական թիմի երեխաներին տեղափոխող ավտոբուսը, երկու մարդատար մեքենաներ եւ մեկ բեռնատար։

Վթարի հետեւանքով մահացել է 12 մարդ, որից 11-ը երեխաներ։ Վիրավորվել է 24 մարդ։ Նրանք բոլորը տեղափոխվել են Խանտ Մանսիյսկի հիվանդանոց։ Քննիչները համարում են, որ ավտովթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է, որը չի կարողացել կառավարել մեքենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more