▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ եք դուք, որ ձեր ազգակցի վրա վերևից եք նայում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Անընդհատ գրում եմ այս թեմայով, թե ինչ ահավոր անդունդ կա պռադվինուտի ֆեյսբուքահայի ու հասարակ ռամիկ հայի միջև:

Առավոտը «Կիսաբաց լուսամուտներն» էի նայում, հերթական դժբախտ, ճկռող, բայց աշխարհին պարզ աչքերով նայող գյուղական ընտանիք էր:

Երեխեքին պահելու համար, էլ գոմ են մաքրում, էլ ուրիշի անասուն են նայում, խոտհունձ անում:

Ու լրիվ հակառակ պատկերն էին էքսպերտներն ու հրավիրված հյուրերը: Ինչպիսի սնոբիստական ու քաղկենիական հայացքներ էին, ինչպիսի մենթորական ու մեծամիտ նախադասությւոններ ու խորհուրդներ:

Շատ հաճախ եմ այսպիսի մարդկանց հանդիպում ու հիմնականում ֆեյսբուքում: Սովետից ամենաշատը չէի սիրում էն տաս գիրք կարդացած, բայց կյանքում մի հատ մեխ չխփած պարշիվի ինծիլիգենտներին, ում հիմնական միսսիան կյանքում, դա բանվոր-գյուղացուց զզվելն էր:

Ախր, արա ո՞վ եք դուք, որ ձեր ազգակցի վրա վերևից եք նայում: Ախր այդ մարդիկ որ չլինեն, դաշտ չգնան, անասուն չպահեն, բանվորություն չանեն, ինչո՞վ եք սնվելու, ի՞նչ եք խմելու։

Ու՞մ վրա եք ախր արհամարանքով նայում: Բանվորի՞, գյուղացու՞։

Ողորմելիներ....

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more