▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսման վարձը վճարելու համար Երևանում 2 տղաներ ավազակային հարձակում են գործել

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գևորգ Սերոբյանի և Ռաֆիկ Ռաֆայելյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

21-ամյա Գևորգը մեղադրվում էր երեք դրվագ, իսկ 20-ամյա Ռաֆիկը՝ մեկ դրվագ ավազակային հարձակման համար:

Հարձակման թիրախ երիտասարդների համար դարձել էին երևանյան բուքմեյքերական գրասենյակները, որոնց վրա 2015 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 24-ը կատարվել էին մի քանի հարձակումներ:

Ըստ դատական ակտի՝ Գևորգ Սերոբյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, որոշել է ավազակային հարձակումների միջոցով լուծել այդ խնդիրները:

Նախապես պայմանավորվելով իր ընկերոջ՝ Ռաֆիկ Ռաֆայելյանի հետ՝ Գևորգը որոշել է հարձակման ընթացքում օգտագործել իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակը և ատրճանակի տեսքով կրակայրիչը:

2015 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 00.14-ին Գևորգն ու Ռաֆիկը մտել են Երևանի Տերյան փողոցում գործող «Վիվառո Բեթինգ» բուքմեյքերական գրասենյակ՝ խաղադրույքներին ծանոթանալու պատրվակով:

Գրասենյակում նրանք աչք են ածել շուրջբոլորը և «համոզվելով իրենց հանցավոր գործողություններն իրագործելու խոչընդոտների բացակայության մեջ», անմիջապես դուրս են եկել:

Գևորգը ատրճանակի տեսքով արծաթագույն կրակայրիչը տվել է Ռաֆիկին, իր մոտ պահել է օդաճնշիչ սև ատրճանակը: Ռաֆիկ Ռաֆայելյանն իր մոտ եղած շարֆով քողարկել է բերանի հատվածը:

Մի քանի րոպե անց՝ ժամը 00. 24-ին Գևորգն ու Ռաֆիկը մուտք են գործել իրենց «ուսումնասիրած» բուքմեյքերական գրասենյակ: Նրանք որպես զենք օգտագործելով ատրճանակի տեսքով կրակայրիչն ու օդաճնշիչ ատրճանակը՝ գրասենյակի աշխատակիցներ Մովսես Մ.-ին ու Դավիթ Գ.-ին սպառնացել են և պահանջել, որ իրենց տրամադրվի գրասենյակի դրամարկղերում առկա գումարը:

Գրասենյակի աշխատակիցները, ցուցադրված կրակայրիչն ու օդաճնշիչ ատրճանակը որպես իսկական զենք ընկալելով՝ իրական են համարել իրենց կյանքին սպառնացող վտանգը և տրամադրել են դրամարկղերում առկա գումարը՝ 605 հազար դրամ: Գևորգն ու Ռաֆիկը, գումարը վերցնելով, դիմել են փախուստի:

Եթե Ռաֆիկի մասնակցությամբ սա ավազակային հարձակման միակ դրվագն է, ապա Գևորգ Սերոբյանը մեկ անգամով չի բավարարվել՝ ըստ մեղադրանքի:

Նույն կրակայրիչի ու օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ նա որոշել է նոր հարձակում գործել մեկ այլ ընկերոջ՝ Հ.-ի հետ:

2015 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 00.45-ին Գևորգն ընկերոջ հետ մտել է Երևանի Վարդանանց փողոցում գործող «Տոտո Գեյմինգ» բուքմեյքերական գրասենյակ:

Այս անգամ կրակայրիչը ընկերոջ մոտ էր, իսկ օդաճնշիչ ատրճանակը՝ Գևորգի: Ընկերը բաճկոնով քողարկել է բերանի հատվածը:

Նրանք գրասենյակի աշխատակից Վահան Մ.-ին սպառնացել են կրակայրիչով ու օդաճնշիչ ատրճանակով, պահանջել են իրենց հանձնել դրամարկղում եղած ամբողջ գումարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more