«11-րդ դարից սկսած, երբ կորցրել ենք մեր Անիի Բագրատունյաց թագավորությունը, այնտեղից հարուստ ընտանիքները տեղափոխվել են այնպիսի վայրեր, որոնք հնարավորություն կտային զբաղվել առևտրով: Սկզբում ուղևորվել են դեպի հյուսիս: Նրանց ճանապարհն անցնում էր Ուկրաինայի, Լեհաստանի, տարածքով: Արդյունքում հաստատվել են Տրանսիլվանիայում (պատմական շրջան Ռումինիայի հյուսիս-արևմուտքում):
Եվ այն ճանապարհը, որ անցել են մեր հայրենակիցները՝ 13-14-րդ դարերում, ես գնացի 21-րդ դարում: Տրանսիլվանիայում գտա հայերի, ովքեր ասացին, որ չնայած հայերեն չեն հասկանում, բայց պահպանել են հայկական կերակուրները, եկեղեցում երգում են «Սուրբ-Սուրբ»-ը, «Հայր Մեր»-ը և այլն: 2 տարի տևած իմ ուսումնասիրության համար ընտրված հաջորդ երկրները Լեհաստանն ու Ուկրաինան էին: Պետք է գտնեի նմանատիպ կերակուրներ: Եվ ես կարողացա ձեռք բերել բոլոր փաստերը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման Հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ հավելեց, որ հավաքագրած կերակուրներից 6-ը կներկայացվեն փետրվարի 28-ին կայանալիք «Բագրատունյաց Անիի խոհանոցի կերակուրները շնորհանդեսի ժամանակ»:
Անի Կարապետյան
Կերակրատեսակների մասին մանրամասները՝ տեսանյութում