Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն դեպքում Զելենսկին գնացող նախագահ է, որն, ըստ էության, այլևս չունի նախկին իշխանությունը։
Հիմա Ուկրաինան գրեթե նույն վիճակում է հայտնվելու, ինչ վիճակում Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի սկզբին։ Իսկ հրադադարից հետո ամեն ինչ շատ ավելի դրամատիկ ընթացք կունենա։
Հետո կսկսվի ատելություն ԱՄՆ-ի դեմ, ինչպես Հայաստանում ՌԴ-ի դեպքում, հետո ԱՄՆ-ն կնշանակվի որպես դավաճան և դաշնակցին լքած կողմ, հետո...
Եթե ուկրաինացի ժողովուրդը չի ուզում հայտնվել հայերիս նման ողորմելի վիճակում, պետք է դասեր քաղի և ոչ մի դեպքում թույլ չտա պարտված ղեկավարին մնալ իշխանության։ Զելենսկու հեռանալն է միակ նախապայմանը, որ Ուկրաինան կկարողանա պահպանվել և բանակցել Ռուսաստանի հետ։
Ի դեպ, այդ իմաստով բավականին հետաքրքիր են նաև Ալեքսեյ Արեստովիչի դիտարկումները»։
***
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Շոկ կոնտենտ․ Պաշտոնական հանդիպման ընթացքում դիվանագիտական լեզվից այս աստիճան հրաժարումը կարծում եմ աննախադեպ է։ *** |
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին փորձել է հակաճառել ամերիկացի իր գործընկերոջ հետ՝ բղավելով, երբեմն նրանից առաջ ընկնելով` պատասխանել մամուլի հարցերին, երբեմն ուղղակիորեն ընդհատելով և կոպիտ արձագանքելով լրագրողների որոշ հարցերին, գրում է TASS-ը։ Երբ Զելենսկին գրեթե սկսել է բղավել՝ ընդհատելով Թրամփին, լրագրողներին խնդրել են լքել սենյակը, և բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։ Մինչ բանակցությունները Թրամփն ու Զելենսկին հարց ու պատասխան են անցկացրել մամուլի հետ։ Երբ Թրամփն ասել է, որ ավելի շատ շահագրգռված է ընդհանուր հակամարտությունը լուծելու համար համաձայնության հասնելով, Զելենսկին ընդհատել է նրան՝ ընդգծելով, որ ավելի շատ շահագրգռված է վերադարձնել բոլոր կորցրած քաղաքները։ Զելենսկին նաև ընդհատել է Թրամփին, երբ նա ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունները միշտ կատարվել են իր իշխանության օրոք, և սկսել ապացուցել, որ Ռուսաստանը խախտել է հրադադարը 2016 թվականին և ավելի ուշ, երբ Թրամփը նախագահ էր։ Ամերիկայի նախագահը համաձայն չի եղել նրա հետ։ Զելենսկին նույնպես չի համաձայնել, երբ Թրամփն ասել է, որ Ուկրաինան պետք է փոխզիջման գնա, թեև այս անգամ նա ձեռնպահ է մնացել ԱՄՆ-ի առաջնորդի խոսքերը վիճարկելու փորձերից։ Լրագրողներից մեկը Զելենսկիին հարցրել է, թե ինչու է նա կրկին Թրամփի հետ հանդիպմանը ներկայացել իր բլուզներից մեկով և ոչ թե կոստյումով, ինչին Զելենսկին պատասխանել է, որ կոնֆլիկտի ավարտից հետո կկրի կոստյում, որը «գուցե ավելի թանկ լինի», քան այն, ինչ հիմա կրում է հարցնողը։ Զելենսկին կրկնել է Ռուսաստանի հասցեին իր մեղադրանքները. հարցին, թե արդյոք նա հավատո՞ւմ է ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը, նա փորձել է պատասխանը փոխանցել Թրամփին, ով թեման թողել է անպատասխան: Այնուհետև Զելենսկին սկսել է պնդել, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին է, սակայն Թրամփն այս խոսքերը ևս թողել է առանց մեկնաբանության։ Ավելի վաղ Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ Թրամփի հետ բանակցությունների համար։ Սակայն րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հանքային համաձայնագրի ստորագրումը լեզվակռվից հետո չեղարկվել է, Զելենսկին լքել է Սպիտակ տունը: |