▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոռոգման աշխատանքները շարունակվում են երկհերթ ժամանակացույցով

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ընդհանուր օգտագործման տարածքների խոտհունձն ու ոռոգումը` երկհերթ աշխատանքային ժամանակացույցով: Գործընթացում մեկտեղվել են կանաչապատման և սանմաքրման ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ: Ոռոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին տարածքների ջրամատակարարումը կազմակերպվել է խորքային հորերից:

Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները: Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին և գործընթացի մյուս պատասխանատուներին հնարավոր հրդեհներից և հարակից տարածքների ծխապատումից խուսափելու նպատակով հանձնարարված է խիստ վերահսկողություն իրականացնել: Անգամ չոր խոտը հեռացվում է միայն խոտհունձի տարբերակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more