▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպտիմիստը վատ տեղեկացված պեսիմիստն է

Կարթագենում, ինչպես նաև հնագույն և ոչ այնքան հին այլ երկրներում, տարածված էր սնահավատությունն իր ամենաայլանդակ դրսևորումներով: Դրանցից էր, մասնավորապես, երեխաների զոհաբերությունը: Կարթագենի բնակչությունը կամ դրա մի մասը կարծում էր, որ երեխաների հոգիները, լինելով մաքուր, ավելի ընդունելի էին աստվածների համար: Նրանք մեծ փոս էին փորում, մեջը կրակ վառում և փոսը նետում երեխաներին:
Բայց ինչ-որ մի շրջանից ծնողները սկսեցին ըմբոստանալ իրենց երեխաների նկատմամբ այդ վերաբերմունքի դեմ:

Եվ... սկսեցին զոհաբերության համար երեխաներ գնել հարևան ցեղից:

Հ.Գ. 1960 թվականին Չիլիի մեծ երկրաշարժից հետո տեղացիները, մտածելով, որ բնական արհավիրքի պատճառը ծովի աստվածն է, զոհաբերել են 5 տարեկան մի երեխայի: Նրա մասնատված մարմինը ցցերի վրա տեղադրվեց ծովի ափին, որպեսզի ծովի աստվածը տեսնի զոհաբերությունը և հանդարտվի:

Հ.Գ.Գ. Օպտիմիստը վատ տեղեկացված պեսիմիստն է:

Մովսես Դեմիրճյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more