▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպես Թուրքիան է հայերի մեջ քրքրել՝ Նիկոլ գտել, այնպես էլ Նիկոլն է քահանաների մեջ քրքրել՝ Արամ գտել»

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2018-ի Նիկոլը նույնն է, ինչ 2025-ի Արամը

Ինչպես Թուրքիան է հայերի մեջ քրքրել՝ Նիկոլ գտել, որ Հայաստանի դեմ լարի, այնպես էլ Նիկոլն է քահանաների մեջ քրքրել՝ Արամ գտել, որ եկեղեցու դեմ լարի

Արցախն ու հայկական հարյուրավոր եկեղեցիները հանձնածը սահմանադրությունը, օրենքներն ու միջազգային իրավունքը խախտելով չկարողացավ եկեղեցու դեմն առնել, հիմա մազից քահանա է պոկել, որպեսզի կատարի Ադրբեջանի պահանջը՝ հայ եկեղեցու չեզոքացումը:

Ցանկացած հոգևորական, որն այսքանից հետո ոչ թե ՔՊ-ին է մերժում՝ իրենց կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվելու, իր ավագ եղբայրներին գերի վերցնելու համար, այլ հարվածում է եկեղեցուն, նույն բանն է, ինչ Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող Փաշազադեն:

2025թվականին հայթայթած Արամ քահանան նույն բանն է, ինչ 2018 թվի Նիկոլը:

Ամեն օվկիանոս իր տիղմն ունի:

Բոլոր կրոնական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, աթեիստներ ու բոլոր խելամիտ քաղաքացիների գործն է Հայաստանն ու եկեղեցին պաշտպանել եղեռնամոլներից:

Իսկ եկեղեցին կարող է զուտ արհամարհել նիկոլական քահանային, թեև եկեղեցու դեմ գրոհը նրանով են անելու:

Դիտեք նաև՝ 

«Հոգևորականները Հայաստանի քաղաքացիներ են, իսկ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն ունեն խոսքի ազատության իրավունք, որը սահմանափակված է օրենքներով․ օրինակ՝ խոսքի ազատությունը չի կարելի օգտագործել բռնության կամ բռնությամբ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար»,- այս մասին ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ Սուրբ Հովհաննավանք եկեղեցու սրբազան հայր Արամը հրապարակավ խոսել է եկեղեցում առկա խնդիրների մասին։ «Եթե այս գործընթացը (վերոնշյալ հոգևորականի կարգալույծ լինելը - խմբ.) տեղի ունենա, ապա Հայ Առաքելական Եկեղեցին պետք է հրապարակայնորեն քննարկի այդ հարցը և պարզաբանի, թե որ եկեղեցական կանոնն է նա խախտել։ Եկեղեցին ունի իր կանոնները, և այս հարցը պետք է հստակ պարզաբանվի»,- նշեց Փաշինյանը հավելելով՝ եթե եկեղեցին հետաքննություն է անցկացնում այս հարցի վերաբերյալ, թող այն հրապարակային լինի, որպեսզի եկեղեցու հետևորդները հասկանան՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։

«Ես, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին և այն հոգևորականներին, ովքեր աջակցում են եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին․․․ Ես կկանգնեմ նման հոգևորականների կողքին և կաջակցեմ, թիկունք կկանգնեմ նրանց․․․ Ես կոչ կանեմ առաջին հերթին հոգևոր դասի ներկայացուցիչներին՝ իրենք խոսեն իրենց խնդիրների մասին»,- հավելեց Փաշինյանը։

«Եթե մենք ուզում ենք լինել արժեքահենք, նախ պետք է հոգևոր կենտրոնի արժեքները ազատագրենք պղծությունից,- ընդգծեց Փաշինյանը։ - Ես այդ պատասխանատվությունն ու առաջնորդությունը ստանձնում եմ։ Այդ հարցը պետք է լուծվի, և մենք պետք է միասին լուծենք այդ հարցը, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հոգևորականները, որոնք ապրում են հոգևոր կյանքով, հոգևոր օրակարգով և հոգևոր արժեքներով․ նրանք լինելու են այս գործընթացի առաջամարտիկները, առաջնորդները»։

Դիտեք նաև՝

«Ես հայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում՝ հոգևոր բովանդակության մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը»,- այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե «երբ և ինչ միջոցներով են փորձելու ազատելու Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից»։

«Այստեղ կարևոր մի հանգամանք կա․ այդ իրադարձությունը պետք է ունենա հոգևոր բովանդակություն։ Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրա՝ ներկայացնելով, որ այս պրոցեսի նպատակն ինտրիգը չէ, կադրային հարց լուծելը չէ, այս պրոցեսի նպատակը բացառապես հոգևոր է։ Այդ կուլմինացիան լինելու է Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ դա չի լինելու քաղաքական, հեղափոխական, դա լինելու է բացառապես հոգևոր, քրիստոնեական արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելույթներ, լինելու են հոգևոր բովանդակության ելույթներ․․․ Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, ոչինչ չի օգնելու, ոչինչ չի փրկելու»,- նշեց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more