▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստում ճոխ սեղանների առջև նկարվում են, ամո՛թ է

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը ցավով է նշում՝ այսօր առաջնայինը նյութականն է, ոչ թե հոգևորը, այնինչ, մեզ  հոգևորը, մարդկային երևույթները պետք է ուղղորդեն։

«Նստում ճոխ սեղանների առջև նկարվում են, ամոթ է, նախ պետք  է մտածել, որ սոված հայ կա։ Եկե՛ք ավանդական կենսակերպով ապրենք։ Երբ այցելում  ենք հյուրընկալման մշակույթ ունեցող երկրներ՝ մեկին գլխաշոր են տալիս, որ կրի, մյուսի ճակատին ինչ-որ նշան են անում, հրաժարվո՞ւմ են։  Ակամայից սկսում ես զգույշ ու հարգանքով վերաբերվել նրանց։ 

Բայց մենք՝  հզոր մշակույթի ժառանգորդներս, ի՞նչ ենք անում։ Մսխում ենք՝ տեղը ոչինչ չդնելով։ Մոռանում ենք, թե մեր տատիկն ինչպես է ապրել։ Բնական երևույթ է ՝ մենք միշտ մրցման մեջ ենք մեր հարևանների հետ։ Դուք երբեք չեք տեսնի վրացի հանրային որևէ անձի, շոու բիզնեսի ներկայացուցչի, ում երբ հարցնենք, թե ի՞նչ է սիրում ուտել, ու նա ոչ վրացական կերակուրի անուն տա։ Չկա՛ նման բան։ Այստեղ է, որ հակառակն է արվում։ Չի՛ կարելի նախնյաց ժառանգությունը քամահրել։ Եկե՛ք 2017 թվականը հպարտ ու մաքուր դիմավորենք։ Չմոռանանք, որ տարածաշրջանի ամենակատարյալ, բոլոր ազգերի խոհանոցի դոնոր հանդիսացած խոհանոցի տեր ենք»,-նկատեց Սեդրակ Մամուլյանը։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more