▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերի 2-ը՝ լրագրողների հանդեպ հանցագործությունների անպատժելիության վերացման օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն միաձայն հավանություն է տվել «Լրագրողների անվտանգությունը և անպատժելիության խնդիրը» բանաձևին:

Ըստ այդմ, նոյեմբերի 2-ը հռչակվում է Լրագրողների հանդեպ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օր:

Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայության` երեքշաբթի ընդունված բանաձևում կոչ է արվում ՄԱԿ-ի անդամ երկրներին անել հնարավորինս` լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ բռնությունները կանխելու համար:

ՄԱԿ-ի կոմիտեի պատվիրակները պետություններին կոչ են արել անցկացնել լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ բռնությունների հնարավոր դեպքերի անկողմնակալ, արագ և արդյունավետ քննություն և դատարանին հանձնել նման հանցագործություններ կատարած անձանց, նաև ապահովել անհրաժեշտ իրավական պաշտպանության միջոցներից տուժածների օգտվելու հնարավորությունը:

Բանաձևը կոչ է անում պետություններին աջակցել այնպիսի ապահով և բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի լրագրողներն իրենց աշխատանքում լինեն անկախ և այն կատարեն առանց անհարկի միջամտության:

Սևակ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more