Հռիփսիմե Առաքելյանը նշանակվել է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
Մինչ այս , Հռիփսիմե Առաքելյանը եղել է.
1997-2001թթ.- «Ար» հեռուստաընկերության «Տոմար» ժամանցային ծրագիր, «Սուրհանդակ» լրատվական ծրագիր՝ հաղորդավար, ծրագրի տնօրեն, գլխավոր խմբագիր
2001-2004թթ.- «Հայ Թի Վի» հեռուստատեսության «Լույսդ բարի» ծրագրի տնօրեն և գլխավոր խմբագիր,
«Լուրեր» լրատվական ծրագրի տնօրեն
2004-2005թթ.- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ի՞նչ են գրում թերթերը» մամուլի տեսություն
մեկնաբան, խմբագիր
2004թ.-ԱՄՆ-ում «Արփի» հայկական ծրագրի լրագրող
2005-2008թթ.- «Ար» հեռուստաընկերություն «Ազդարար» լրատվական ծրագրի տնօրեն,
«Ասպարեզ» քաղաքական-վերլուծական ծրագրի հեղինակ և վարող
2008-2010թթ.- «Հայ Թի Վի» հեռուստաընկերության լրատվության բաժնի
ղեկավար
2010-2014թթ,- Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առավոտ Լուսո» ծրագրի պրոդյուսեր
2011-2016թթ.- «Հայաստանի հանրային ռադիո»՝ «Ռադիոլուր» լրատվական-վերլուծական ծրագրի գլխավոր խմբագիր:
1995-2000 թվականներին սովորել է - Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական
համալսարանում, 2005-2008-ին -ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու երեխա:
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ ՊՆ «Բանակ-20» հուշամեդալով: