Նիդերլանդական BNN հանրային հեռուստաընկերության “3 op Reis” ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։Առաջին ֆիլմում ներակայացվել է Վերնիսաժը, Կասկադը, Հանրապետության հրապարակը, Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, այլ վայրեր։
Երկրորդ ֆիլմով Նիդերլանդական հեռուստաընկերության լրագրողները Երևանից երթուղայինով մեկնում են Սևան, ճանապարհին զրույցի բռնվում ուղևորների հետ։ Ներկայացնում են Սևանի հմայքը, ավտոստոպով փորձում հասնել Նորավանք։
Լրագրողները նաև այցելում են հայկական ընտանիք, հայերեն մի շարք բառեր սովորում:
Երկրի մասին ֆիլմն ամփոփվում է Տաթևի վանական համալիրով։