▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախկին իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից սկսվել է դեռևս 2008-ից հետո». Աղվան Վարդանյան

«Այս ներքին խզումը հատկապես սկսվեց երկրորդ նախագահի վերջին մեծ ասուլիսից հետո»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով նախկին նախագահների համակիրների միջև առկա տարաձայնություններին:

«Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նման վերաբերմունք եղել է տարիներ շարունակ: Այստեղ մեկը մյուսին մեղադրելը ես արդար և ազնիվ չեմ համարում, քանի որ յուրաքանչյուր ուժի շուրջ կան համակիրներ և այդ համակիրներն անհատներ են, անհատականություններ են ու փակել բոլորի բերանը ճիշտ չէ, արդար չէ, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում: Ի վերջո ինչու առաջացավ տարանջատման այդ գաղափարախոսությունը, որովհետև ակնհայտ դարձավ գոնե ինձ համար, որ եթե հնարավոր չէ լիարժեք համախմբվել, ուրեմն ճիշտը տարանջատումն է: Բայց սա նոր չէ, նախկին իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից սկսվել է դեռևս 2008-ից հետո»,- նշեց նա:

***

«Էդգար Ղազարյանը հանդիպել է 2-րդ, 3-րդ նախագահներին, Բագրատ Սրբազանին։ Մամուլում հրապարակում եղավ, Էդգարին հղումով, որ միայն 2-րդ նախագահը չի ողջունել հենց այսօր իմպիչմենթ սկսելու գաղափարը։ Հաշվեք՝ ես գիտեմ-չգիտեմ նախագահների հետ զրույցների բովանդակությունը։ 3-րդ նախագահը ողջունե՞լ է հենց այսօր իմպիչմենթ սկսելու ծրագիրը։ Թող Էդգարը ասի, եթե ասաց՝ ողջունել է, ես կառաջարկեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը սկսել, թեկնածուի անունը տալ»,- հրապարակային պատասխանելով իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին իրեն ուղղված նամակին՝ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Ասում են՝ թող «Հայաստան»-ն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ն Արթուր Վանեցյանի։ Արթուր Վանեցյանն ի՞նչ կապ ունի «Պատիվ ունեմ»-ի հետ։
Իմ համոզմամբ, «Հայաստան» խմբակցության առաջնորդը 2-րդ նախագահն է, «Պատիվ ունեմ»-ինը՝ 3-րդ նախագահը»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ շարունակելով․ «Էդգար Ղազարյանին գնահատում եմ, աշխատասեր է, հումորով, համառ է, հիանալի նմանակումներ է անում։ Բայց չափազանց շատ է խոսում, ինչը լավ հատկություն չէ, համառ սևեռումներ ունի, ինչը ևս լավ տեղ չի տանում։ Բայց երբեմն լկտիանում ու փորձում է մեզ շանտաժի ենթարկել։
Ես չգիտեմ՝ Էդգարը կուսակցության անդամ է, թե ոչ։ Հիշեցնեմ Էդգարին՝ ես միշտ օգնական եմ ունեցել։ Հաստատում եմ՝ ինքն էլ լավ օգնական էր։ Նարեկ Մալյանին միայն հիշեցնեմ, որ իմ՝ իրեն այդքան ոգևորած 2018-ի ելույթում նաև ասել եմ՝ ես կուռքեր չեմ ընդունում։ Եվ հետո՝ Էդգա՞րն ու Նարե՞կն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ո՞ւմ են պարտադրելու։ «Ես կճնշեմ այդ պատգամավորին»,- ասում է Նարեկը։ Դե արի, ինձ ճնշիր։ Նարեկը հաճախ նաև լկտիանում է։ Ասում է՝ 2021-ին խաբել են ավանտյուրիստի նման, քվե էին կլյանչիտ անում, ընդդիմադիր աֆերիստներ, անբարոյական կեցվածք ունեն։ Սիրով ասում եմ՝ լկտիությամբ նրա հետ կարող են մրցել միայն ՔՊ-ական մի քանի պատգամավորներ։
Թող ձյուն չգա Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի գլխին, թող կանաչ արև ունենան։ Բայց թող չափերն իմանան։ Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է։
Վերջերս ՀՀ 3-րդ նախագահը ասաց, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչև 2026 թվականը։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն չի կարող անել։ Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի՝ կտեսնենք։ Վստահ եմ՝ այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենթ սկսելը չէ։
Ինձ համար այս թեման այլևս փակ է։ Որովհետև «Հայաստան» դաշինքի և 2-րդ նախագահի դեմ կազմակերպված այս արշավը բարոյական չէ։ Իսկ ինչը բարոյական չէ, արդյունավետ չի լինելու»,- ասաց Վարդանյանը։

***

«Պառլամենտական երկրներում, որտեղ ուժերի հարաբերակցությունը պարբերաբար կարող է փոխվել, իմպիչմենթը, նույնիսկ փոքր սխալի դեպքում, վարչապետին անվստահություն հայտնելու իրական գործիք է։
Այդպիսի՞ն է Հայաստանի պառլամենտը։ Ոչ։ Հայաստանում մեկ մարդու և մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է։ Մեկ մարդու դիկտատուրա քաղաքական մեծամասնություն ՔՊ-ի վրա»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Այսօրվա Հայաստանում իմպիչմենթի գործընթացը հնարավոր է և պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառոյցները չեն համարձակվի արյունահեղության հրաման կատարել։ Այսօր նման իրավիճա՞կ է։ Ոչ։ Վերջերս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն էլ էր ասում՝ Հայաստանում իմպիչմենթը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հզոր հանրային ճնշում։ Պե՞տք է փորձել նման իրավիճակ ստեղծել։ Այո։ Կա մեկ այլ մեկնաբանություն, փորձառու Դավիթ Հարությունյանը ասում է՝ նախաձեռնողները պրիմիտիվ չեն, ճկուն են և, իր կարծիքով, իրական նպատակը վարչապետի միասնական թեկնածու որոշելն է, առանց որի հնարավոր չէ իմպիչմենթ սկսելը։ Եթե իրոք այդպես է, այդ նպատակով էր պետք նախաձեռնություն-քննարկումներ սկսելը։ Միասնական թեկնածուն որոշվում է կամ փողոցում՝ հզոր ճնշման արդյունքում, կամ ընտրություններով։
Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է, կամ՝ սադրանք, կամ՝ ծրագիր, որի նպատակը այլ բան է։
Ի՞նչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել «Հայաստան» խմբակցությանը։ Կամ ասեք՝ իմպիչմենթի եք գնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք՝ Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more