▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է` Գարեգին Բ-ն ցույց տա իր համարձակությունը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Մինչ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում հազարից ավելի հայկական եկեղեցի, 90 թեմ եւ ավելի քան 5 հազար հոգեւորական է եղել»,- հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

հայտարարությունը շատ կարևոր է, քանի որ ըստ էության Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես բարի հովիվ հերթական անգամ հանդես է գալիս  կորսված ոչխարներին փարախ բերելու  նախաձեռնությամբ, այն տարբերությամբ սակայն, որ ինչպես որ միշտ եղել է մինչ այժմ, այդ կորած ոչխարները եղել են միայն նյութական արժեքների տեսքով և ոչ ամենևին մարդկային ռեսուրսների կամ թեկուզ պարզ հավատացյալների մակարդակով:

Սակայն չքննարկենք այն հանգամանքը, որ ներկայիս կաթողիկոսը փորձում է աստվածաբանության մեջ նոր հորիզոններ բացել ու համատեղել Աստծուն ծառայելը մամոնային ծառայելու հետ, որի ապացույցը նրա տասնհինգամյա գործունեությունն է Այբ-ից մինչև Ֆե: Հարցն այս դեպքում ավելի խորքային պիտի լինի որը պետք է առնչվի Հայաստանի պետական անվտանգությանը:


Շատերը կհիշեն, որ դեռևս 2011-ին տեղի ունեցավ Կովկասյան տարածաշրջանի կրոնական առաջնորդների հանդիպումը, որտեղ ընդունվեց համատեղ հայտարարություն, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքը և Կովկասի մահմաեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամը հանձնառություն ստանձնեցին ջանքեր բերել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ու էլի շատ բաների համար: Որքան էլ այդ հայտարարությունը համարվեց զուտ դեկլարատիվ, սակայն փաստը մնում է այն, որ որպես իրավական միջկրոնական փաստաթուղթ այն կա, որը պետք է առնվազն հարգել: Հիմա այսպիսի մի հարց: Գոնե ոչ մեկի համար նորություն չէ, հուսանք Գարեգին Բ-ի համար ևս, որ մեր եղբայր ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանն արդեն 4 միլիարդ դոլարի զենք է վաճառել Բաքվին, այն դեպքում, երբ մեր իրական բարեկամ Ֆրանսիան հրաժարվեց զենք վաճառել Բաքվին ԼՂՀ խնդրի մատնանշելով ու փաստելով որ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր ինքն չունի դրա բարոյական իրավունքը:

Հիմա հարց. Երբեևէ Գարեգին Բ-ն ռուս-ադրբեջանական զենքի առք ու վաճառքի հարցը բարձրացրել է Կովկասյան կրոնական առաջնորդների ժողովներին, հայտնել է մտահոգություն միջկորնական ու միջեկեղեցական հավաքների ու ժողովների ընթացքում կամ թեկուզ Կիրիլ պատրիարքի հետ հանդիպումներում, փաստվել է, որ խաղաղության պահպանմանն ու թեկուզ դեկլարատիվ բնույթի հայտարարություններով ստանձնած հանձնառություններով պատրիարքը առնվազն պարտավոր էր թեկուզ և զուտ քրիստոնեական սկզբունքներից ելնելով սեփական երկրի ղեկավարությանն զգոնության կոչ անել ու ասել, որ նման քայլերը ամենևին էլ չեն նպաստում խաղաղության ամրացմանը, քանի որ անբեկանելի փաստ է ազերին հայի վրա կրակում է ռուսական զենքով:

Գոնե տարրական հիշեցում այս ուղղությամբ կատարվել է, թե այս անգամ էլ Գարեգին Բ-ն որոշել է չխախտել իր կողմից ձևավորված ավանդույթն ու պահպանել օլիմպոսյան անդրդվելիությունն ու անտարբերությունը/առ ի հարգանս մեր հավատացյալների չենք օգտագործում արհամարհանքը բառը որպես Գարեգին Բ-ի այդ անտարբերության հատկորոշիչ եզրույթ/ կամ խոսել միայն նախագահականից դաբրո ունենալու դեպքում: Ի դեպ ՀՀ նախագահն առնվազն երկու անգամ բարձրաձայնել է սույն խնդիրը ու կարծես թե դաբրոն կա….

Մնում է Գարեգին Բ-ն ցույց տա իր համաձակությունը ու Ներսիսյան ընտանիքի բիզնես շահերն ու սեփական եղբոր ապահովությունը ստորադասի ազգային ու պետական խնդիրներին ու բարձրացնի հարցեր որոնք մեր պետության անվտանգության խնդիրներին են վերաբերում:

Արտաշես Դերմենջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more