Աշխարհի առաջատար հրատարակիչներն ասում են, որ մարդկությունը 21-րդ դարում ավելի շատ է կարդում, քան նախորդ դարում:
Սա կարող է զարմանալի թվալ, եթե չիմանաք մի նրբություն. մենք ավելի շատ ենք կարդում, բայց ոչ թե գիրք, այլ նորություններ, լուրեր, ստատուսներ, գովազդային նյութեր և նման կարճ-մարճ ժամանցային լիքը այլ բաներ: Գումարային ստացվում է, որ մարդ այսօր ավելի շատ է կարդում, բայց հարցն այն է, թե ինչ է կարդում: Արդյունքում մենք սովորում ենք կամ մեզ սովորեցնում են ընկալել բացառապես կարճ ինֆորմացիա, և մեր ուղեղն այլևս չի կարողանում ընկալել ու վերլուծել երկար և բարդ տեղեկություններ: Հարցրեք երեխաներին, թե ինչու գիրք չեն կարդում, և ձեզ կպատասխանեն՝ «գիրքը երկար է», «մինչև հասնում եմ վերջին՝ սկիզբը մոռանում եմ», «հետաքրքիր չի» և այլն: Բոլոր այդ պատասխանները վկայում են նրա մասին, որ տվյալ դեպքում կարդացողի ուղեղը չի ընկալում երկար, մտածել ստիպող ինֆորմացիա: Իսկ դա ստացվել է այն բանի արդյունքում, որ երեխան և ոչ մի այն երեխան տարիներ շարունակ ստացել է միայն կարճ, հեշտ մարսվող և իրեն մտածել չստիպող տեղեկություններ:
Այնպես որ, կարդալն ինքնանպատակ չէ, պետք է նաև հասկանալ, թե ինչ ենք կարդում և ամենակարևորը՝ ինչ նպատակով, ինչի համար:
Աշխարհի առաջատար հրատարակիչներն ասում են, որ մարդկությունը 21-րդ դարում ավելի շատ է կարդում, քան նախորդ դարում: Սա կարող է զարմանալի թվալ, եթե չիմանաք մի նրբություն. մենք ավելի շատ ենք կարդում, բայց ոչ թե գիրք, այլ նորություններ, լուրեր, ստատուսներ, գովազդային նյութեր և նման կարճ-մարճ ժամանցային լիքը այլ բաներ:
Գումարային ստացվում է, որ մարդ այսօր ավելի շատ է կարդում, բայց հարցն այն է, թե ինչ է կարդում: Արդյունքում մենք սովորում ենք կամ մեզ սովորեցնում են ընկալել բացառապես կարճ ինֆորմացիա, և մեր ուղեղն այլևս չի կարողանում ընկալել ու վերլուծել երկար և բարդ տեղեկություններ: Հարցրեք երեխաներին, թե ինչու գիրք չեն կարդում, և ձեզ կպատասխանեն՝ «գիրքը երկար է», «մինչև հասնում եմ վերջին՝ սկիզբը մոռանում եմ», «հետաքրքիր չի» և այլն:
Բոլոր այդ պատասխանները վկայում են նրա մասին, որ տվյալ դեպքում կարդացողի ուղեղը չի ընկալում երկար, մտածել ստիպող ինֆորմացիա: Իսկ դա ստացվել է այն բանի արդյունքում, որ երեխան և ոչ մի այն երեխան տարիներ շարունակ ստացել է միայն կարճ, հեշտ մարսվող և իրեն մտածել չստիպող տեղեկություններ:
Այնպես որ, կարդալն ինքնանպատակ չէ, պետք է նաև հասկանալ, թե ինչ ենք կարդում և ամենակարևորը՝ ինչ նպատակով, ինչի համար:
Մովսես Դեմիրճյան