Մեզ շրջապատող իրականության մեջ մեռնում է մոտիվացիան, միգուցե այն իմ աչքերով է այդպես, բայց գնալով քիչ եմ հանդիպում մարդկանց, ովքեր իրենց գործը հաճույքով ու եռանդով են անում, մի տեսակ եռանդն է կորում: Եռանդը ամենակարող ուժ է, այն կարող է մարդուն հասցնել իր երազանքների գագաթին, իսկ եռանդուն մարդիկ կարող են իրենց երկիրը հասցնել զարգացման գագաթներին: Ուշադիր նայեք ձեր շրջապատը և մի պարզ փաստի ականատես կլինեք՝ խոշոր գործարարներն ու պետական պաշտոնյաները հիմանականում մարզերի, իսկ առավել հաճախ՝ գյուղերից սերող մարդիկ են, պատճառը շատ պարզ է՝ գալով մայրաքաղաք, նրանք ունեն մեկ առավելություն հնաբնակների համեմատ՝ նրանք մոտիվացված են ու նրանք այլ ելք չունեն, քան՝ պայքարելը: Պայքարն ու ամենօրյա աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը՝ ապացուցված է:
Հնարավոր է, որ այս ամենի պատճառը սոցիալական ցանցերն են, որոնք մեզ մի տեսակ գորշ ու դժգոհ դարձրին, մեզ ստիպեցին գամվել մեր էկրաններին ու հեռախոսներին, երբ մենք սկսեցինք ավելի քիչ ապրել ու ավելի շատ գրել ու լայքել: