▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մենակ մի՛ թող...Հազարավոր քաղաքացիներ կրկին հավաքվել են Գագիկ Ծառուկյանի տան մոտ

shamshyan.com-ը գրում է. Արդեն 1.5 ժամից ավելի է, մոտ 5000-ից ավելի քաղաքացիներ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի տան մոտ և պահանջում են, որպեսզի Գ. Ծառուկյանը՝ հավատարիմ իր խոստմանը, ժողովրդին միայնակ չթողնի և վերադառնա ոչ միայն մեծ քաղաքականություն, այլ նաև շարունակի իր կողմից կատարված բարեգործական աշխատանքները։ Ժողովրդի հետ են նաև Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և այլ պատգամավորներ։ Ժողովուրդը վանկարկում է «Ծառուկյան, վերադարձի՛ր, Ծառուկյան, վերադարձի՛ր», ինչին Գ. Ծառուկյանը պատասխանեց, որ 1-2 օրերի ընթացքում ժողովրդի հարցին ինքը կպատասխանի՝ բայց խոստանալով նաև, որ ժողովրդին միայնակ չի թողնի։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more