▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռելոց օրը՝ ոչ աշխատանքային

Հակառակ մեռելոց օրերը աշխատանքային կամ ոչ աշխատանքային հայտարարելու վերաբերյալ հնչած զանազան տեսակետերի և հիմնավորումների՝ ողջունելի եմ նկատում այս ուղղությամբ հայրենի կառավարության հերթական որոշումը:

Մեռելոց հիշատակի օրերը, անբաժանելի մասը լինելով մեր ազգային տոնական-ծիսական օրացույցի, դարեր շարունակ իրենց կրթա-դաստիարակչական դերակատարությունն են ունեցել ամեն սերնդի կյանքում: Ուրախ եմ, որ այս ամենի գիտակցությունը տեղի չի տալիս մերօրյա պրագմատիզմին, քանի որ ոմանց համար առաջին հայացքից առատ և անհասկանալի երևացող մեռելոց հիշատակի օրերն իրականում մեր հարգանքն ու խոնարհումն են մեր ննջեցյալների առջև, կենդանի շփումն են սերունդների միջև, արտահայտիչ կապն են նաև հաղթանակած և մարտնչող Եկեղեցիների:

Ի վերջո դրանք զորացնում են ապրող սերնդիս պատասխանատվությունը նախնյաց ավանդի և տեսլականի համար: Սա յուրաքանչյուրիս պարտքն է իր հանգուցյալ հարազատի, բարեկամի և մտերիմի հանդեպ, մեր համընդհանուր պատմության նկատմամբ, բայց ոչ մեր մեկ այլ քաղաքցիական իրավունքի խաթարման հաշվին: Որոշումը սոսկ արձանագրել է մեր ժողովրդի մեջ լայնորեն տարածում ստացած երևույթը: Իսկ մնացյալ տարըմբռնումները և ինչ-ինչ շահերը կարգավորելի և փարատելի են: Միով բանիվ՝ սա արժեքի և արժեքային համակարգի խնդիր է:

Վահրամ Քահանա Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more