▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2018-ից հետո Մկոյին ժողովրդի դարդով տապակվելուց այդպես էլ չտեսան»․ Արամ Գևորգյան

 

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

«Մկոն 2017-ի սեպտեմբերին 21-ին Վաստակավորի կոչում ա ստանում ու հարյուր անգամ շնորհակալություն հայտնում այն իրեն շնորհողին, իսկ ահա 7 ամիս անց՝ 2018-ի ապրիլին, իբրև թե ետ վերադարձնում դա, ասելով, որ ինքը ժողովրդի կողքին է և որ հպարտ է մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա համար։ Այդ երիտասարդներին հանուն ոչնչի զոհելուց ու այդ զոհողության արդյունքը հանձնելուց հետո մկոյի ծպտունն այդպես էլ դուրս չեկավ։
Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ տաղանդավոր, բայց անսկզբունք ու ստորաքարշ մարդկանց մասին։
2018-ից հետո մկոյին այդպես էլ «ժողովրդի կողքին» չտեսան։ Փող աշխատելուց տեսան, նիկոլի դիմաց արդարանալուց տեսան, Զորյանին պղծելուց տեսան, պատմություն ուրանալուց տեսան, բայց երկրի ու ժողովրդի դարդով տապակվելուց այդպես էլ չտեսան։
Ի դեպ, Բյուրականի ՀանդԱրտ մշակութային այգին իրականում շատ լավ տեղ է։ Ես այնտեղ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» եմ դիտել։ Բայց գնալուց անպայման նայեք, որ մկոների մասնակցությամբ ներկայացում չպատահի, որովհետև դրանց տեսակը կեղծ է թե կյանքում և թե բեմում»։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more