▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը բարձրացրել է նախօրեին Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները:

Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Դողանը ոչ մահմեդականների գերեզմանոցների նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները որակել է որպես հարձակում միասին ապրելու մշակույթի վրա: Դողանը նաև նշել է, որ Ադըյամանի Մոր Պետրոս եկեղեցուն կից գերեզմանոցը նմանատիպ հարձակման է ենթարկվել նաև 2006 թվականին: Հայ պատգամավորը հիշեցրել նաև Անկարայի նախկինում հայաբնակ Յենիքենթ շրջանի Զիր հովիտում գտնվող հայկական գերեզմանոցի ավերումը գանձ որոնողների կողմից:

«Որևէ համայնքի, ժողովրդի կամ կրոնական փոքրամասնության գերեզմանոցների վրա հարձակումը, հարձակում է միասին ապրելու մշակույթի, հարձակում է մեր պատմության վրա»,-շեշտել է Դողանը: Հայ պատգամավորը պահանջել է նաև ժամ առաջ հայտնաբերել և պատժել հարձակումը կատարողներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի Ադըյաման քաղաքում գտնվող ասորական գերեզմանոցը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հարձակման ընթացքում կոտրվել են գերեզմանների քարերը: Ընդհանուր առմամբ պղծվել է 10 գերեզման:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more