168.am-ը հարցազրույց ունիտեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
–Պարոն Մարտիրոսյան, վերջերս անդրադառնալով համացանցում երեխաների պաշտպանվածության խնդրին, նշել էիք, որ հիմաամենատարածված խնդիրներից մեկն այն է, որ ինտիմ բնույթիսոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում: Երեխաների պաշտպանվածության համար ի՞նչ քայլեր եք առաջարկում:
– Թիվ մեկ քայլն այն է, որ ծնողները պետք է հետաքրքրվեն այս ոլորտով: Մեր հասարակության մեջ առկա մյուս խնդիրները ծնողներին ծանոթ են, որովհետև իրենք էլ են երեխա եղել ու մոտավորապես պատկերացնում են՝ ինչ վտանգներ կան: Բայց համացանցի հետ կապված բոլոր խնդիրները նոր են, այսինքն՝ չկան ավանդական դաստիարակչական մեթոդներ, ընդունված նորմեր: Հետևաբար, թիվ մեկ խնդիրն այն է, որ ծնողը նույնիսկ չի էլ գիտակցում, թե ինչ խնդիրներ կարող են երեխայի մոտ լինել, այնպես որ, ծնողը պետք է հետաքրքրվի:
Երկրորդն այն է, որ երեխաներին է պետք կրթել: Այսօր դպրոցը հիմնականում այդ խնդիրը չի լուծում: Եթե կոնկրետ դասատու եղավ, կհուշի, կկրթի, եթե ոչ, ուրեմն՝ ծրագրային ձևով այդ ամենը ներդրված չէ:
Երրորդ քայլն այն է, որ ծնողները պետք է տեղյակ լինեն, թե երեխաները որտեղ են գրանցված, ստուգեն նրանց անվտանգության կարգավորումները, որպեսզի երեխան բոլորի համար բաց գրառումներ չկատարի: Օրինակ՝ նույն Ֆեյսբուքն անչափահասների համար ավտոմատ ընտրում է «միայն ընկերների համար» ռեժիմ, եթե տարիքը ճիշտ են նշում: Բայց երեխաները շատ հաճախ սխալ տարիք են նշում, հատկապես, եթե 13-ից ցածր տարիքի են, որովհետև Ֆեյսբուքը 13-ից ցածր տարիք ունեցողներին թույլ չի տալիս գրանցվել:
– Ծնողները կոնկրետ ի՞նչ պետք է անեն:
– Իմ կարծիքով՝ ինչ-որ տարիք կա, որից ցածր երեխան ընդհանրապես ինտերնետի հետ չպետք է կապ ունենա, իսկ եթե ունենում է, ապա՝ միայն ծնողի ներկայությամբ: Օրինակ՝ 7-8 տարեկան երեխան, եթե գրանցվում է սոցցանցում, դա արդեն գլոբալ խնդիր է, որովհետև ինչքան ուզում են՝ վերահսկեն, մեկ է, երեխայի աչքին ընկնելու են բաներ, որոնք չպետք է տեսնի: Սոցցանցերն այդքան խիստ սահմանափակումներ չեն մտցնում:
– Դուք նշեցիք, որ ծնողը նույնիսկ չի էլ գիտակցում, թե ինչ խնդիրներկարող են երեխայի մոտ լինել. մի քանի խնդիրներ կամ վտանգներ կնշե՞ք:
– Մանկապիղծների համար սոցցանցերը դարձել են շատ լուրջ հարթակ: Արդեն Հայաստանում էլ կան դեպքեր, դա միայն «այլասերված» արտասահմաններում չի: Երեխաների անձնական տվյալների օգտագործումը ևս խնդիր է, որ նրանց անունից գրանցումներ են կատարում: Էլ չասած՝ մի խնդիր, որն ընդհանրապես Հայաստանում չի էլ շոշափվում՝ կիբերհետապնդումը, երբ երեխային դարձնում են թիրախ, օրինակ՝ հենց իր համադասարանցիները ցանցում: Դա լուրջ խնդիր է, որը գիտակցված մոտեցում է պահանջում ոչ միայն՝ ծնողների, այլ նաև՝ դպրոցի կողմից:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում