Յանըխլը գյուղի բնակիչները պնդում են, որ Հայաստանի սահմանը հատած կինը հայտնի է որպես գուշակ:
Բնակիչները Turan գործակալությանն ասել են, որ նա ծնունդով Վրաստանից է, մշտական բնակության վայր չունի, գյուղից գյուղ է անցնում եւ գուշակություն անում:
«Երկուշաբթի նա ավտոբուս նստեղ եւ Գեդաբեյ ուղեւորվեց»,- նշել է գյուղի բնակիչներից մեկը: Նրա խոսքով, Թելլի անունով կինն առանձնանում է ոչ ադեկվատ պահվածքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի բնակչուհի, 1977 թվականին ծնված Զոհրա Վալիեւան հատել է սահմանը՝ հայտնվելով հայկական կողմում: