▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույս է տեսել եզդի երիտասարդ բանաստեղծուհու ստեղծագործությունների ժողովածուն

Ազգային փոքրամասնությունների կենտրոնում երեկ կրկին մարդաշատ էր: Այնտեղ էին հավաքվել մի շարք եզդի մտավորականներ, գիտնականներ, երիտասարդներ՝ շնորհավորելու եզդի երիտասարդ բանաստեղծուհի Զոզանա Ջամալի գրքի՝ «Eyda Êzdîd» (Էզդիտի տոնը) հրապարակման և շնորհանդեսի համար: 
Ողջունելով ներկաներին՝ գրքի հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկայումս Շվեդիայում բնակվող եզդի Միշա Ալիյանին, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանին, որոնց օգնությամբ այսօր իր ստեղծագործություններն արդեն հասանելի կլինեն եզդի ժողովրդին: 
Վերջինս նշեց, որ գրքում զետեղված են իր տարիների ընթացքում գրված բանաստեղծությունները: Դրանք նվիրված են սիրուն, բնությանը, փիլիսոփայությանն ու Շանգալի դեպքերին: 
«Մենք ունենք հարուստ բառապաշար, սակայն ինչ-ինչ պատճառով այդ բառերը կամ մոռացվել են, կամ քիչ են օգտագործվում և հիմա շատ կարևոր պարտականություն կա դրված բոլոր գրական աշխարհի ներկայացուցիչների ուսերին՝ այդ բառապաշարը նորից վերադարձնելու ու կրկին կիրառելի դարձնելու համար»,- իր խոսքում նշել է գրքի հեղինակը:
Իր հերթին ելույթ ունեցավ Ռուստամ Բաքոյանը, ով կարևորեց եզդիերեն գրքերի հրապարակումն ու տարածումը:
«Մեր բանաստեղծները բավականին քիչ են, իսկ ովքեր եղել են, իրենց ստեղծագործությունները գրի չեն առել, ինչի շնորհիվ էլ այսօր դրանք չեն պահպանվել: Ես շատ ուրախ եմ, որ Զոզանային այսօր հնարավորություն է տրվել իր ստեղածագործությունները ժողովել և սերնդեսերունդ փոխանցել: Նա մի ծաղիկ է, ում պետք է միշտ թարմ պահել»,- ասել է «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահը: 
Տեղեկացնենք, որ Զոզանան սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Նրա 3 բանաստեղծություններ զետեղվել են եզդիերեն լեզվի և գրականության 12-րդ դասարանի դասագրքերում: Նրա մի քանի գործեր հրապարակվել են նաև «Եզդի գրողների և բանաստեղծների մի քանի ստեղծագործություններ»  գրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more