▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Գեղարքունիքում 15 հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել»,- ասված է ցավակցական ուղերձում։

Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետեւանքով բոլոր տուժածներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more