▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում կանայք և մանկահասակ երեխաները գիշերվանից մնացել են ձնաբքի տակ

Երեկ՝ հունվարի 6-ից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել է, իսկ պատկան մարմինները չեն մտածում` իրենց նստատեղերը բազկաթոռներից հանեն և զբաղվեն իրենց բուն աշխատանքով, այն է՝ ապահովեն ճանապարհների անվտանգ երթևեկություն։ 10-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց ուղևորների մեծ մասը կանայք են և անչափահաս երեխաներ, մնացել են ձնաբքի տակ և չեն կարողանում շարժվել, քանի որ Լոռու մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները «արջաքուն են մտած»։

shamshyan.com-ի հետ զրույցում ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներն ասում էին. «Ողջ գիշեր մնացել ենք անօգնական. ոչ մի ծառայություն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Էլ թեժ գիծ, էլ Լոռու մարզպետարան, զանգել է, որ զանգել ենք, հեռախոսներն իրենց տերերի նման անհասանելի են։ Մատղաշ էրեխեք են, անգամ կրծքի, բայց, միևնույն է, օգնության ձեռք չեն մեկնում։ Մեքենաներով չենք կարողանում անգամ 1 մետր առաջ գնանք, քանի որ ճանապարհներից ձյունը չի հեռացվել»։

Ճանապարհի մաքրման պատասխանատուն Լոռու մարզպետարանն է, և քիչ առաջ այդ մասին տեղեկանալով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ զարմացավ, որ ինքը երեկվանից նման ինֆորմացիա չունի, ապա խոստացավ, որ կարճ ժամանակում անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին, որից հետո իր հսկողությամբ կկատարվեն ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more