Երեւան-Երասխավան ճանապարհին այսօր առավոտյան վթարի ենթարկված «Lexus»-ում եղել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:
«ԳՇ պետի տեղայալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը եւ հայտնվել շինհրապարակում։
Հավելենք նաև, որ ըստ տեղեկությունների՝ ՊՆ գեներալը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի