▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավագույն բնական միջոցը հիպերտոնիայի դեմ

Սպանախի տերևներում հայտնաբերվել է հսկայական քանակությամբ օգտակար նյութեր: Այն մեծ տարածում ունի ո'չ միայն խոհարարության և բժշկության մեջ, այլև կոսմետոլոգիայում և պարֆյումերիայում:

Վիտամիններով, հանքային աղերով և միկրոտարրերով յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ սպանախը նպաստում է աշխատունակության բարձրացմանը: Բույսի տերևներում հայտնաբերվել է մեծ քանակությամբ սպիտակուցներ և յոդ, որն անփոխարինելի է մարդու ներքին օրգանների նորմալ գործունեության համար:
Սպանախը նաև հարուստ է կալցիումով, մանգանով, սելենով, ֆոսֆորով, մագնեզիումով, պղնձով, ցինկով, բետա-կարոտինով, օսլայով և տարբեր շաքարներով:

Սպանախի տերևների պարբերական օգտագործումը կանխում է հիպերտոնիայի առաջացումը: Այն շատ լավ ամրացնում է անոթները, արագ վերացնում է բորբոքումները և այտուցները: Սպանախը ցուցված է վահանաձև գեղձի և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վերականգնման համար: Այն կարող է օրգանիզմը մաքրել շլակներից և տոքսիններից, լրացնել անհրաժեշտ հանքանյութերի և վիտամինների պակասը, կարգավորել մարսողությունը, ամրացնել իմունային համակարգը:
Սպանախը նպաստում է ավիտամինոզի կանխմանը, նյութափոխանակության վերականգնմանը: Այն հրաշալիորեն երիտասարդացնում է օրգանիզմը՝ զգալիորեն դադնդաղեցնելով բջիջների ծերացումը:

Սպանախը նաև վերացնում է լնդերի և նշագեղձերի բորբոքումը, խորհուրդ է տրվում հազի բուժման համար: Այն ցուցված է գերհոգնածության և անքնության դեմ պայքարի դեպքում, դրական է ազդում տեսողության սրության վրա, կանխում է աչքերի լուրջ պաթոլոգիաների զարգացումը, վերացնում է բրոնխիալ ասթմայի ուժեղ նոպաները:
Սպանախն օգտագործվում է սրտի պաթոլոգիաների, ուռուցքների, հոգեկան խնդիրների կանխման և արդյունավետ բուժման համար:

Սպանախը դրականորեն է ազդում և´ կանանց, և´ տղամարդկանց սեռական ակտիվության վրա, այն դիետիկ մթերք է:

Վրեժ Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more