▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարսում արգելափակվել է 397 ավտոմեքենա, 883 քաղաքացի. աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 4-ին շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար: Պատճառը առատ տեղումների հետևանքով առաջացած ձնահոսքն է։

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու նպատակով Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Կատարվում է մեծածավալ աշխատանք՝ ճանապարհը րոպե առաջ բացելու համար։

Ինչպես նախապես հաղորդվել է, կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 397 տրանսպորտային միջոց (883 քաղաքացի), այդ թվում՝ 139 մարդատար ավտոմեքենա, 33 միկրոավտոբուս, 2 ավտոբուս, 223 բեռնատար:

Անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 կունգ տիպի ավտոմեքենա:

19:00

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ուժեղ քամու պատճառով Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների  վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Դրանք նախատեսվում է վերսկսել վաղը՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more