▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինի ձերբակալությամբ Ադրբեջանը հեռահար նպատակներ է հետապնդում

 

 

 

 

 

 

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և Ադրբեջանին արտահանձնման հարցում Բաքվի ու Մինսկի պայմանավորվածությամբ Ադրբեջանի ղեկավարությունը հեռահար նպատակներ է հետապնդում: 
Եվրասիական տարածաշրջանում նպաստավոր նախադրյալներ են ձևավորվում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման համար, ինչը մտահոգում է առաջին հերթին Թուրքիային` չնայած վերջին շրջանում սիրիական ճգնաժամի կարգավորման գործում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև փոխհամաձայնության: 

Բաքուն, ի նշան «մեծ եղբոր» հետ համերաշխության, Լապշինի հարցը կարողանում է հմտորեն օգտագործել ներքին հակասություններ զարգացնելու ինչպես ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում, այնպես էլ ՀԱՊԿ միջպետական համագործակցության շրջանակներում: 
Շատ կարևոր է, որպեսզի պաշտոնական Մոսկվան հետևողականորեն զբաղվի իր քաղաքացի հանդիսացող Լապշինի ազատարձակման ուղղությամբ, այլապես սա կարող է նախադեպ դառնալ Բաքվի և այլ շահագրգիռ կողմերի համար Ռուսաստանի դեմ առավել կառուցողական աշխատելու գործում:

Կարեն Վերանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more