Գյումրիի տուն ինտերնատի բնակիչները երկրի անցուդարձից, կարգից ու կանոնից խոսելիս՝ ավելի իմաստուն են, շրջահայաց ու ներող: Կյանքի հետ համակերպված, պարտք ու պահանջը իրենցից վանած, ուրախության րոպեները լիարժեք վայելող մարդիկ փաստորեն դեռ կան: Իրար հետ միաբան, միմյանց ճակատագիրը պատվով կիսող, մեկը մյուսի հույսը դարձած օրեր են լուսացնում: Քաղաքակրթության սահմանած դիմելաձևերն ու ընդունված նորմերը այստեղ վաղուց փոխարինել են ընտանեկան ջերմությանը: Գաղտիք էլ չի մնացել: Տարիք էլ չկա, իրար ու աշխատակից-խնամողներին անունով են դիմում, պարզ ու մարդկային… Երեկ Ռոզա տատի ծննդյան օրն էր, համատարած ուշադրությունից նեղված, խնդրեց, որ ինքը բարեմաղթի: Մեր երկրին խաղաղություն ցանկացավ. ուղղամիտ իրատեսության զարմանալի դրսևորումով անձնական բնույթի ոչ մի ցանկություն չհայտնեց: Մեր ազգի չբողոքող ու չչարացած տեսակը մի ընտանիքի պես բնակվող տարեցների մեջ է, որ այլ տեղ գնալու միտք չեն էլ ունենա. սիրում են իրենց կենցաղը: Առողջական հազար ու մի խնդիրներից խնջույքի ժամանակ խոսելը բացառում են: Միակ գանգատն էլ, որ հազիվ կորզում ես՝ ԻՇՏԱՀ ՉՈՒՆԵՄ-ն է: Շնորհակալություն ավագ սերնդի բարի, ներող ու ակամա սովորեցնելու առիթ ստեղծող մարդկանց և նրանց տնօրենին:
Շուտով էլի ենք հանդիպելու…
Կրկին Գյումրի, կրկին լավ բարեկամներ …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more