▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցների գործով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանի ազգականը

Օգոստոսի 5-ին Երևանում կրակոցներ էին հնչել։ Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ էր արձակել, ապա մտել էր Առինջ գյուղ․ տեղեկացրել էր Shamshyan.com-ը։

Ոստիկանները հետապնդել էին Toyota Land Cruiser-ը, ապա կարողացել էին 2 հոգու վնասազերծել, իսկ մնացածները՝ 2 կամ 3 հոգի, դիմել էին փախուստի:Հանցագործության վայրում հայտնաբերել էին ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ:

Պարզվում է՝ այս պատմությունը առնչվում է Գագիկ Ծառուկյանի հարազատներին։ «ՉԻ»-ն գրում է, որ կայքի տեղեկություններով` դեպքից կարճ ժամանակ անց Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քրեական վարույթ նախաձեռնված գործի շրջանակում քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկու ամսով կալանավորի Սևակ Ծառուկյանին

Կայքի տեղեկություններով՝ Սևակ Ծառուկյանը Գագիկ Ծառուկյանի հորեղբոր՝ Սամվել Ծառուկյանի տղան է։ Վերջինիս է պատկանում Աճառյան փողոցում հայտնի «Գինետուն» ռեստորանային համալիրը: Մեր տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ծառուկյանն ու նրա հետ կալանավորված մյուս անձը, որը նույնպես Առինջից է, կալանավորվել ու տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more