Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և մարտ է ընթանում. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
168.am-ը ադրբեջանական կողմից այսօր իրականացրած դիվերսիոն հարձակման մասին խոսել է Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ, ով ասել է հետևյալը. «Ամեն ինչ նորմալ է, վերջ»:
Հարցին, թե արդյոք դադարե՞լ են կրակոցները՝ Ս. Սաղոյանը պատասխանել է՝ այո, դադարել են։
Ինչ վերաբերում է զոհերին, գյուղապետը նշել է, որ ինքը ոչինչ չի կարող ասել։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում