2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.1% գնաճ, ինչը հիմնականում մշակույթի ապրանքների՝ 1.1%, գրենական պիտույքների՝ 1.1%, գեղահարդարման ապրանքների՝ 1.5%, կոշկեղենի՝ 5.9%, հագուստի և գործվածքի 6.4% գնաճի արդյունք է:
Անձնապիտո ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.2%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.3%-ով, գորգեղենինը՝ 0.6%-ով, ոսկերչական ապրանքներինը՝ 0.9%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է լվացող միջոցների՝ 1.0%, վառելիքի` 0.5%, դեղամիջոցների՝ 0.5%, կահույքի՝ 0.2%, այգեգործական ապրանքների 0.2% գնանկում, իսկ տեքստիլեղենի և շինանյութերի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է 3.2% և 1.7%-ով: 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 14.7% և 20.8%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 12.2% և 19.0% գնանկում:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3-1.6%-ով (ամենաբարձր գնաճն արձանագրվել է մայրաքաղաքում), մեկում գրանցվել է 0.2% գնանկում, մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: