▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոռուպցիոն սկանդալից հետո ինչո՞ւ հրաժարական չեք տալիս»․ հարց՝ նախարարին

«Ես կոռուպցիոն սկանդալում չեմ հայտնվել, ինչ-որ մեկը որոշել է իրեն գովազդել իմ հաշվին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր կողմից անտոկոս վարկ ստանալու մասին տեղեկություններին։ «Պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք տեխնոլոգիական պարկ հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ, ընկերներիցս մեկն այդ գումարը պարտքով ներդրեց այս գործի մեջ, և որոշվեց ես կառավարեմ ընկերությունը։ Ես տեղյակ էլ չեմ արտոնություն ստանալուց, այժմ ինքս էլ ներգրավված չեմ այդ ընկերության որևէ գործունեության մեջ»,- ասաց նա:

***

ՀՀ-ն թողարկվել են 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդեր, տոկոսադրույքը՝ 7․1%։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Հարցին՝ Եվրոբոնդերի շահառուն ո՞վ է, թուրքական ներգրավվածությո՞ւն էլ կա, նախարարը պատասխանեց․ «Հիմնական մասնակիցները Մեծ Բրիտանիայից են, ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Այստեղ հիմնական մասը ինստիտուցիոնալ ներդրումային ընկերություններ են, կենսաթոշակային ֆոնդեր, մի փոքր մասը նաև բանկեր են»,- ասաց նախարարը։

***

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ պետական պարտքի չափը․ «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4,4%-ով և դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում աճել է 5,8%-ով»,- հայտնեց նախարարը։

***

«Հայաստանը երբեք պարտք չի վերցնում թոշակ և աշխատավարձ տալու համար, մեր բյուջեի կանոններն են այդպիսին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Եթե մեր պարտքը անցնում է 40%-ից, իսկ մեր պարտքը վերջին տարիներին 40%-ից վերև է, դա նշանակում է, որ մենք իրավունք չունենք պարտք վերցնել որևէ ընթացիկ ծախսի համար։ Այսինքն՝ կապիտալ ծախսերի մակարդակը պետք է ավելի բարձր լինի, քան պարտքի կամ դեֆիցիտի մակարդակը։ Մենք պարտք ենք վերցնում կապիտալ ծրագրերի համար»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4,4%-ով և դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում աճել է 5,8%-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more