ԱՄՆ 45-րդ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը: Այդ առիթով ավելորդ չէ հիշեցնել, որ դեռ այս տարվա հունիսին ամերիկահայ Կիտ Նահիգյանը նշանակվել էր միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ավագ խորհրդական։
Կիտը եղբոր՝ Քենի հետ գլխավորում է Վաշինգտոնում տեղակայված Nahigian Strategies ընկերությունը, որը զբաղվում է հասարակայնության հետ կապերով և գովազդային գործունեությամբ։
Նա ակտիվ ղեկավարել է բազմաթիվ պետական և ազգային քարոզարշավներ՝ այդ թվում կոնգրեսական, Հայկական հանձնախմբի համանախագահ Ռոբերտո Դոլդի արշավը:
Աղբյուր՝ Ankakh.com