▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասեցվեց պայթեցման աշխատանքներ իրականացնելու իրավունքը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ նոյեմբերի 10-ին ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի գլխավորությամբ գումարվեց «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստ ս. թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով իրականացրած քանդման աշխատանքների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանը, ներկայացվեց հանձնաժողովի որոշումը՝ համաձայն որի 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը:

«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը կասեցնելու վերաբերյալ ԱԻ նախարարության վերոնշյալ հանձնաժողովի որոշման տեքստում մասնավորապես ասվում է.

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 6-ի թիվ 291-Ն որոշման պահանջները, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել անձանց կյանքին, առողջությանը, ինչպես նաև՝ այլոց իրավունքներին և ազատություններին, ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովը որոշում է.

Կասեցնել «ՆորՏեխ Շին» ՍՊԸ- ին լիցենզիայով տրված պայթեցման

 աշխատանքներիիրականացման գործողությունը՝ երկու ամիս ժամանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more