▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող են անհավանական վնասներ հասցնել Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն. բաց նամակ Գեորգի Կուտոյանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բաց նամակ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին

Արդեն քանի տարի է ֆեյսբուք սոցիալական ցանցն իրենից ավելի լուրջ ուժ է ներկայացնում, քան հազարավոր նամակներն ու դիմումները, որոնք գրվում են պետական պաշտոնյաներին ու այս կայքով բարձրացրած հարցերն ավելի շուտ են լուծում ստանում: Ու երևի հենց դա է պատճառը, որ շատերը հենց այս միջոցն են օգտագործում իրենց ձայները տեղ հասցնելու համար:

Չգիտեմ կյանքում կկարդաք այս գրածս, թե ոչ, բայց ցանկանում եմ Ձեզ հայտնել, որ աշխարհի երեսին գոյություն ունեն ՅԱՆ-ազգանունով 3 մարդ, ովքեր ազգի դավաճաններ: Նրանց դավաճան են համարում հայ մարդկանց 99 տոկոսը: Նրանք հանձնվում են հայերին թշնամի երկրի իշխանությանը ու հակահայկական հայտարարություններ են անում: Նրանք են՝ Վահան Մարտիրոսյան, Վահե Ավետյան և Սյուզաննա Ջաղինյան: Այս մարդիկ կոնկրետ վնասակար են Հայաստանի ազգային անվտանգությանը, այս մարդիկ կարող են անհավանական վնասներ հասնցնեն Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն: Նրանք այժմ գտնվում են Ադրբեջանում, բայց իրենցից երկուսը ապրում են այլ երկրներում, վերջինը՝ Սյուզաննան, երեկ է մեկնել Բաքու, նրա ճակատագիրը դեռ անհայտ է:

Պարոն Կուտոյան, ես վստահ եմ, որ դուք ունեք բավարար հնարավորություններ նրանց գտնելու ու պատասխանատվության ենթարկելու: Ճիշտն ասած չեմ իմանում դավաճանության համար օրենքով ինչ պատիժ է հասնում, բայց նրանք պետք է պատժվեն ամենածանր ձևով: Ես, իհարկե, կարող էի մի քանի տարբերակներ առաջարկել, բայց դրանից հետո ինձ կմեղադրեն մարդկանց հանդեպ, եթե նրանց մարդ համարել կարելի է, ատելություն քարոզելու մեջ:

Այդ քայլը նաև դաս կլինի բոլոր վահան մարտիրոսյանների ու վահե ավետյանների համար և նրանք կյանքում չեն փորձի այլևս այսպիսի քայլ կատարեն, կյանքում ոչ մի սյուզաննա ջաղինյան չի փորձի իր բողոքն արտահայտի ադրբեջանական կայքի միջոցով: Նրանց անպատիժ թողնել կնշանակի օրորոցի մեջ պահել նոր դավաճաններ ու այսուհետ, ով ինչից նեղված լինի ու ցանկանա հայտնի դառնալ, կբռնի Ադրբեջանի ճանապարհը:

Վերջապես Վահան Մարտիրոսյանն արդեն մի փոքր շատ ազատության մեջ ապրեց ու հենց դա եղավ պատճառը, որ նրա հետևից ևս երկու հոգի գնացին: Ժամանակն է այդ ցանկի վերջը տալ, որպեսզի այլևս չշատանան: Սա իրոք լուրջ վնաս է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, նրանք այստեղ ունեն հարազատներ ու ծանոթներ, դուք ինձանից հաստատ ավելի լավ եք հասկանում, թե ինչեր կարող են անել նրանց օգնությամբ:

Հուսով եմ իրենց կյանքում հաջորդ ասուլիսը նրանք չեն հասցնի այլևս տալ:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more