«Ճիշտ ու սխալ »...
Սրանք էնքա՜ն հարաբերական բաներ են: Ինչպես՝ իմն ու քոնը,ինչպես՝ շահը,ինպես մարդկային տեսակները,որ երբեք համարժեք չեն լինում:Ուրեմն ի՞նչ ճիշտ ու սխալ,երբ մեկի համար,միևնույնն է,կարող է սխալ համարվել,մյուսի համար հակառակը:
Որպես՝ «ճիշտ ու սխալ» հավասարակշռելու միջոց,մարդկությունն ինքն է միջոցներ սահմանել,անվանել դրանք՝ օրենքներ,հասարակական կյանքի սահմանումներ,և այլն:
Բայց չէ՞ որ էդ օրենքներ գրողներն իրենք էլ են մարդիկ,և նրանք էլ են պատկանում նույն՝ «ճիշտ ու սխալ» հարաբերակցությանը:Ստացվում է,որ,որքան էլ հանճարեղ լինի մարդկային գիտակցությունը,և եթե,նույնիսկ,աշխարհում չմնա ոչ մի այլախոհ,ողջ աշխարհը ժողովրդավարական հռչակվի՝ մեկ ընդհանուր օրենքների կամ սահմանումների ներքո,միևնույնն է. միշտ էլ պահեր կլինեն,որ էս հարաբերական՝ «ճիշտն ու սխալ»-ը հարամ կանի ամեն ինչ:
Էդպիսին՝ եղել,և լինելու է աշխարհը:Մարդն ավելիին,ավաղ,որևէ ժամանակահատվածում ունակ չի եղել:
Մեզանում տեղի է ունեցել շա՜տ ավելի վատ մի դժբախտություն. մենք կորցրել ենք ճշտի արժեքը,առանց որի ինչպե՞ս գնահատել հակառակի հարաբերակցությունը:Բայց և ապշեցնող անտարբերությամբ՝ բոլո՜րս ճիշտ ու արդարացի ենք ձևանում:
Իսկ յուրաքանչյուր ժողովրդի ամենաարժեքավոր «ճիշտ »-ը
նրա մշակութային ու ազգային արժեքների,և պատմության բնութագրի էջերում է,այլ ոչ ինչ-որ՝ «իզմեր»-ի գաղափարախոսություններում,ուր մարդկային արժեքները գովերգվում են միմիայն սեփական գաղափարախոսությունների հաղթանակների նկատառումներով:
Կոտորվեցինք, որ,մի օր գոնե,մեզանում՝ «ճիշտ» հռչակվածների «ճիշտ»-ը տեսնենք,բայց հենց նմաններին ենք հանձվնել՝ ինքներս մեզ զրկելով հավասարակշռության բոլոր հնարավոր միջոցներից:
Ինձ համար հիմա կարևորն այն է,որ մարդկային խղճի «ճիշտ»-ը հաղթանակի...
Թե չէ՝ «ճիշտ ու սխալ»,էնքա՜ն հարաբերական բաներ են: