Այսօր ՀՀ վարչապետի որոշմամբ Արեգ Գալստյանն ու Իոսիֆ Իսայանն ազատվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արեգ Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Իոսիֆ Իսայանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է վարչապետի որոշումների մեջ։
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը ևս էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ է և այդ պաշտոնում նշանակվել է դեռևս Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ եղած ժամանակահատվածում:
Կարեն Կարապետյանի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարներն ազատվել են պաշտոններից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more